«Արա հասկանում ես գոնե, ֆուֆլո ենք դուս գալու․․․»․ նոր մանրամասներ Վանեցյան-Իշխան Սաղաթելյան վիճաբանությունից

Ավելի վաղ MediaNews-ը հայտնել էր, որ օրերս թեժ վիճաբանություն է տեղի ունեցել իշխանափոխության պահանջով փողոցային պայքարի առաջնորդներ Իշխան Սաղաթելյանի և Արթուր Վանեցյանի միջև։

Ընդդիմության շարքերում մեր հավաստի աղբյուրները հայտնում են, որ հասկանալով, որ շարժումն արդեն իսկ տապալված է, և այլևս անիմաստ է շարունակել փողոցային պայքարը, Վանեցյանն առաջարկել է ստեղծված փակուղուց դուրս գալու համար վերադառնալ խորհրդարան և վերջ տալ փողոցային պայքարին։ Սակայն Վանեցյանի ու Իշխան Սաղաթելյանի միջև թեժ վիճաբանություն է ծագել այս հարցի շուրջ։

«Մի ամիս է փողոցում ենք, էլ ինչքան փողոցներով թրև գանք, մեկա մարդ չի միանում․․․ եղածով էլ բան չենք կարա փոխենք, սենց էլ երկար չենք կարա շարունակենք․․․»․ ասել է Վանեցյանը վիճաբանության ժամանակ։

Ինչին ի պատասխան Իշխան Սաղաթելյանը շարունակել է պնդել, որ պետք է փողոցային պայքարը շարունակել, դա կլինի իրենց վերջը, եթե վերադառնան ԱԺ:

«Արա հասկանում ես գոնե, էլ մեզ բանի տեղ դնող չի լինի, ֆուֆլո ենք դուս գալու․․․»․ ասել է Իշխան Սաղաթելյան ի պատասխան Վանեցյանի։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.