Այսօրվա ընդդիմության տերերը հոշոտեցին Սպարապետ Վազգենին, հիմա էլ ուզում են հոշոտել ժողովրդի կողմից ընտրված, հանցագործ֊թալանչի֊հայասպան տեսակի դեմ պայքարող Նիկոլին . Ռազմիկ Պետրոսյան

Այսօրվա իրենց ընդդիմադիր ներկայացնողները, իրենց տերերով, հոշոտեցին Սպարապետ Վազգենին, հիմա էլ ուզում են հոշոտել ժողովրդի կողմից ընտրված, հանցագործ֊թալանչի֊հայասպան տեսակի դեմ պայքարող Նիկոլին։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ Արագածոտնի մարզպետ Ռազմիկ Պետրոսյանը։
Սիրելի հայրենակիցներ, այսօր կարդացի շարմազանովի մի հայտարարություն, որ այս պայքարը հերոս Վազգենի և ծնկի եկած Նիկոլի տարբերության դեմ է։

Նախ ասեմ, որ ոչ Նիկոլը, ոչ էլ Հայ ազգը երբեք ծնկի չեն եկել և չեն գալու։ Այսօրվա իրենց ընդդիմադիր ներկայացնողները, իրենց տերերով, հոշոտեցին Սպարապետ Վազգենին, հիմա էլ ուզում են հոշոտել ժողովրդի կողմից ընտրված, հանցագործ֊թալանչի֊հայասպան տեսակի դեմ պայքարող Նիկոլին։

Մի անգամ սխալվել ենք, չենք կարողացել պաշտպանել մեր ժողովրդի ընտրյալներին, այս անգամ պաշտպանելու ենք հանուն մեր պետականության և արժանապատիվ խաղաղության։

Եվ Արցախի համար էլ նորից մենք ենք պայքարելու ու պաշտպանելու, ոչ թե Երևանում Արցախի դրոշը թափահարողները։ Այնպես որ ժողովրդի անունից հանդես չգաք և չփորձեք մոլորեցնել ժողովրդին ձեր կեղծ օրակարգերով։ Ձեր թալանածների, սպանածների ու դավաճանածների համար պատասխան տալու ժամանակը մոտենում է դրա համար էլ կատաղել եք։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.