ԱԺ պատգամավորներ Արծվիկ Մինասյանի ու Տարոն Մարգարյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել

Ապօրինի քրեական գործ է հարուցվել, պայմանավորված այն հանգամանքով, թե իբր ես և Տարոն Մարգարյանը հավաքի մասնակիցներին գումար ենք բաժանել։ Արմավիրի մարզում հարուցվել է քրեական գործ, մայիսի 6-ին։
Այս մասին հայտարարել է ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանը։
Փաստաբան Սերգեյ Հարությունյանի խոսքով, այս ամենը քաղաքական հետապնդում է, որը ձնագնդի էֆեկտով մեծանում է, աբսուրդի է հասնում․
«Արծվիկ Մինասյանին կանչել էին Արմավիրի քննչական, աբսուրդը նրանում է, որ որպես վկա-կասկածյալ հարցաքննում են անձի, որը ԱԺ պատգամավոր է։ Այն աստիճանի է խորացել ապօրինությունը, որ առանց ԱԺ համաձայնության պատգամավորին կանչում են հարցաքննության և կասկածյալ է համարվում։ Գործը աբսուրդ է, հերթական բռնաճշնումն է»,- նշել է փաստաբանը։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.