Շարժումը 2-3 ամիս չի ձգվի. այս պահին պետք է պահել տեմպը, ավելացնել ճնշումը. Իշխան Սաղաթելյան

Իշխանափոխության կհասնենք այն օրը, երբ կհասնենք այն կրիտիկական կետին, երբ մեր ժողովուրդը ամբողջությամբ ոտքի կանգնի եւ ոստիկանությունն այլեւս… Իշխանափոխության կհասնենք այն օրը, երբ կհասնենք այն կրիտիկական կետին, երբ մեր ժողովուրդը ամբողջությամբ ոտքի կանգնի եւ ոստիկանությունն այլեւս չկարողանա պաշտպանել Նիկոլի իշխանությունը:


Այս մասին, այսօր՝ մայիսի 26-ին, Ֆրանսիայի հրապարակում հրավիրված ասուլիսում հայտնեց ԱԺ փոխխոսնակ, «Դիմադրության» շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը:
Հարցին, թե հնարավո՞ր, որ եւս 2-3 ամիս բողոքի ակցիաներ իրականացվեն, նա պատասխանեց. «Այս պահին ժամկետներ ասել չեմ ասում, բայց կարծում եմ՝ այդքան չի ձգվելու պայքարը: Այս պահին պետք է պահել տեմպը, ավելացնել ճնշումը: Տեմպը պահելու իմաստով որեւէ կասկած չունեմ, որովհետեւ րոպե-րոպե ավելանում են մեր մասնակիցները: Ճնշումն ավելացնել ասելով նկատի ունեմ, որ պետք է կրկնապատկենք, բզմապատկենք անհնազանդության ակցիաների քանակն ու ծավալը: : Երբ այդ պատկերն ունենանք, այդ օրը այս իշխանությունը չի լինի: Այս շարժումը չի կարող պարտվել, որովհետեւ դա կլինի հայ ժողովրդի պարտությունը»:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.