«Էլ մարդ չի գալիս, մնանք փողոցում ինչ անենք․․․»․ Վանեցյանն ու Իշխան Սաղաթելյանը վիճաբանել են

Արդեն իսկ փաստ է, որ փողոցում իշխանափոխության պահանջով բողոքի ակցիաներ անող ցուցարարների շարժումը տապալված է։   Կարճ ասած  հայտնվել են փակուղում, ամեն օր Իշխան Սաղաթելյանը հայտարարում է մոտալուտ հաղթանակի մասին, բայց դրան զուգահեռ հանրահավաքի մասնակիցների թիվը գնալով նվազում է։ Հիմա  արդեն ելքեր են փնտրում ստեղծված  իրավիճակից։
Մեր տեղեկություններով ստեղծված իրավիյակից ելքեր փնտրելու նպատակով օրես քննարկուներ է եղել ընդիմության առաջնորդների միջև։  Վանեցյանը հայտարարել է, որայլևս անիմաստ է փողոցային  պայքարը և առաջարկել է վերադառնալ խորհրդարան։

«Մեկա էլ մարդ չի գալիս, եղածների մի մասն էլ արդեն գնում է, մնանք փողոցում ինչ անենք, պետք է ետ գնանք խորհրդարան, իշխանության հետ լեզու գտնենք․․․»,- ասել է Արթուր Վանեցյանը։

Սակայն  Վանեցյանին կտրուկ հակադրվել է Իշխա Սաղաթելյանը, ով հայտարարել է, որ պետք է շարունակել փողոցային պայքարը, մինչև  որ կհասկանան ինչպես դուրս գալ ստեղծված  իրավիճակից։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.