Բոլոր նրանց, ում իսկապես հետաքրքիր է ընդդիմության «Պլան Բ»-ն առաջարկում եմ ձեռքի հետ ընթերցել «Դրո» ահաբեկչական խմբի, 30+1 և Հոկտեմբերի 27-ի գործերով քրեական հատորները․ Արման Բաբաջանյան

Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ընդդիմությունը» պլան «Ա»-ն՝ Արցախի և Հայաստանի փրկության շուրջ հանրային մոբիլիզացիան ձախողել է։ Տոտալ ֆիասկոյից ուշքի չգալով գործի է դրվել պլան «Բ»-ն։ Թե որը կարող է լինել այդ պլանը առաջարկում եմ ուշադրությամբ հետևել Մոսկվայից Սեմյոն Բաղդասարովին և վստահաբար ուրիշներին, ովքեր Հայաստանը վերջնական օկուպացնելու անթաքույց կոչեր են հնչեցնում և որպես գործակից դիտարկում են խորհրդարական «ընդդիմությանը»։

Բոլոր նրանց, ում իսկապես հետաքրքիր է ընդդիմության «Պլան Բ»-ն առաջարկում եմ ձեռքի հետ ընթերցել «Դրո» ահաբեկչական խմբի, 30+1 և Հոկտեմբերի 27-ի գործերով քրեական հատորները, որով անցնում են կարկառուններ, ովքեր այսօր էլ չափազանց կարևոր դերակատարներ են Ֆրանսիայի հրապարակում։ Այս ամենը գնալով դառնում է չափազանց վտանգավոր։

Նրանք, ովքեր հանուն Հայաստանի փրկության որոշել էին սպանել Լևոն Տեր-Պետրոսյանին և Վազգեն Սարգսյանին, ավելի ուշ հասան Սպարապետ Վազգեն Սարգսյանի և Կարեն Դեմիրճյանի սպանությանը, այսօր Երևանի հրապարակներում են, իսկ իշխանությունը սրանց մասնակցությամբ այլանդակությունները հանդուրժում է ու անունը դնում ժողովրդավարություն։

Ամենաթողությանը ժողովրդավարություն մի ըսեր, մեղք է։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.