ԱԺ. ընդդիմության աթոռները դատարկ են…իսկ ի՞նչ տարբերություն կա ընդդիմության և դատարկ աթոռների միջև. Նարին Փայլակյան

Հրապարակախոս Նարին Փայլակյանը գրում է.

ԱԺ հերթական նիստը ընթանում է առանց ընդդիմության,այսինքն ընդդիմության դատարկ աթոռների առկայությամբ։Սա վատ է ,շատ վատ,բայց…

Ֆիքսենք կարեւորը`ԱԺ նիստը ընթանում է ։Հիմա եկեք հասկանանք թե ինչ ենք կորցնում ընդդիմության բացակայությամբ ,և ինչ տարբերություն կա դատարկ աթոռների և ընդդիմության միջեւ։

Ի տարբերություն ընդդիմության,դատարկ աթոռները չեն գոռգոռում ,թույն չեն արտազատում,չեն խանգարում, չեն խռովում ,չեն կռվում, և իհարկե իրենց տեղում իրենց «գործառույթը» փայլուն կատարում են ։

Եւ ուրեմն ընդդիմության բացակայությունից ոչինչ չեն կորցնում ,մի բան էլ շահում ենք ,որովհետեւ ի տարբերություն իրենց , դատարկ աթոռը ավելի պատասխանատու է,ավելի լուրջ ,շատ ավելի կարեւոր գործ է կատարում քան մեր ընդդիմությունը ։

Մի խոսքով, փողոցի ասֆալտը ճիշտ իրենց տեղն է ,ասֆալտին էլ թող մնան ։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.