«Վանեցյանն ովա, ստեղ ես եմ հարց լուծողը․․․»․ Իշխան Սաղաթելյան փորձում է դառնալ ընդդիմության առաջնորդը

Ինչպես ավելի վաղ հայտնեցինք, քոչարյանականների պլանները տակնուվրա է արել Արթուր Վանեցյանը։
Քոչարյանի թիմը հանրային կարծիքի հարցման պատվերը տվել է Բրեյվիս կազմակերպությանը։ Ապրիլի սկզբին կայացած հարցման արդյունքներով Փաշինյանն իսկապես ցածր վարկանիշ է ունեցել՝ 28%, սակայն ընդդիմադիր խմբակցությունների վարկանիշն էլ ավելի վատ վիճակում է եղել՝ ընդհանուր 8․4%։ Քոչարյանի ճամբարում արդյունքների հիման վրա որոշում են կայացրել այդ պահին դուրս չգալ փողոց։
Սակայն քոչարյանականների պլանները տակնուվրա է արել Արթուր Վանեցյանը։ Նա ապրիլի 17-ին, վերադառնալով Մոսկվայից, Երևանի Ազատության հրապարակում ազդարարեց, որ սկսում է փողոցային պայքար իշխանություններին հեռացնելու համար։ Այս քայլը տհաճ անակնկալ էր Քոչարյանի և Դաշնակցության համար, քանի որ ստացվում էր Սերժ Սարգսյանի ճամբարը նախաձեռնություն է վերցնում փողոցային պայքարի հարցում՝ իրենց մղելով երկրորդ պլան։
Ի դեպ, ընդդիմադիրների, կամ ավելի շուտ քոչարյանականների ու  սերժսարգսյանաականների միջև  պայքարը մինչ օրս  էլ շարունակվում է, պայաքարում են ընդդիմության առաջնորդը դառնալու համար։  Մասնավորապես ակտիվ պայքար է գնում Արթուր Վանեցյանի ու Իշխան Սաղաթելանի միջև, շատ հաճախ  հռտագա քայլերը քննարկելիս բանավիճում են իրար  հետ։
Իշխան Սաղաթելյանն անգամ յուրայինների մոտ ասել է, որ ինքը  սկսել ակտիվ  փողոցային պայքարը։
«Վանեցյանն ովա, կողքը  նույնիսկ մարդ չկար Ազատության հրապարակում, ես սաղին ոտի հանեցի, ստեղ ես եմ հարց լուծողը․․․»,- ասել է Իշխան Սաղաթելյանը։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.