Նիկոլը ոչ մի բանի չէր հասնի, եթե իր կողքը չլինեն իրեն սպասարկող շիստյորկեքը. Արմեն Աշոտյան

Այսօր կրկին հազարավոր հայորդիներ դուրս են եկել փողոցներ՝ արտահայտելու իրենց քաղաքացիական անհնազանդությունն ու պահանջները դավաճանական վարչակազմի նկատմամբ։ Այս մասին, այսօր՝ մայիսի 25-ին, Բաղրամյան պողոտայում դիմելով նախագահական շենքը շրջափակած քաղաքացիներին՝ ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

«Երևի ոմանք զարմացել են, թե ինչ գործ ունենք մենք հենց այստեղ։ Փորձեմ բացատրել։ Իհարկե Նիկոլ Փաշինյանը դավաճան է, երևի դավաճանության չեմպիոնատում հայ ժողովրդի պատմության մեջ անգերազանցելի դավաճան է։ Երևի Վասակ Սյունին կնախանձում է, թե ինչ ավելի մեծ ստորություն կարելի էր անել այս ժողովրդի գլխին, բայց նա չի ֆայմել անել։ Բայց այդ դավաճանը չի գործում միայնակ։ Նիկոլը ոչ մի բանի չէր հասնի, եթե իր կողքը չլինեն իրեն սպասարկող շիստյորկեքը, մարդիկ, որոնք կատարելով Նիկոլի հրահանգները մի փոր կուշտ հացի համար՝ տակները չո լինի, փորները լիքը, այս տրամաբանության մեջ Նիկոլի հետ միասին վաճառում են մեր հայրենիքը», ասաց Արմն Աշոտյանը։
Նրա խոսքով՝ ներկայում ակցիայի մասնակիցները գտնվում են Բաղրմյան պոոտայում տեղակայված երկու կարևոր հիմնարկների մոտ՝ Ազգային ժողովի և ՀՀ նախագահի նստավայրի։ Ըստ նրա՝ եթե նորմալ պետություն ունենային, ապա կհպարտանային նախագահական ինստիտուտով՝ ինչպես տարիներ շարունակակ անկախ տարաձայնություններից միշտ հպարատացել են, քանի որ այն եղել է հայկականության խորհրդանիշը, սակայն այսօր այս ինստիտուտը դառնում է հայկական պետականության փլուզման խորհրդանիշը, հայկական պետականության վախճանի խորհրդնաիշը։

Հիշեցնենք, որ վաղ առավոտյան «Դիմադրություն» շարժման մասնակիցները Ֆրանսիայի հրապարակից երթով շարժվել են Բաղրամյան պողոտա, որտեղ շրջափակել են նախագահական նստավայրը։

Նախօրեին «Դիմադրության» շարժման երթը շրջափակել էր ԱԳՆ բոլոր մուտքերը եւ դրանք փակ պահել մի քանի ժամ, իսկ երեկոյան հանրահավաք էր տեղի ունեցել Սասունցի Դավթի արձանի մոտ:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.