Ոչ իշխանությունն է տանձի պոչի տեղ դնում, ոչ էլ ժողովուրդը․ փողոցային պայքարի կազմակերպիչները հայտնվել են փակուղում

Այն, որ արդեն իսկ մեկ ամիս տևող ընդդիմության փողոցային պայքարն այլևս  անիմաստ է, պարզից  էլ պարզ է։  Մայիսի 9-ից հետո ընդդիմության հանրահավաքներին մասնակցում է առավելագույնը 4000 մարդ, այն ինչ, մայիսի 1-ին մասնակցել է շուրջ  12500 մարդ։ Սա մեկ բան է փաստում,  որ իշխանափոխության պահանջով  ընդդիմության շարժումը  մարում է։ Նաև  դա է պատճառը, որ  վերջին օրերին ընդդիմադիրները ամեն օր  չեն հանրահավաք անում, քանզի մարդ  չի հավաքվում։
Հիմա ընդդիմությունը հայտնվել է փակուղում։
Կարճ ասած, հիմա ոչ իշխանությունն է տանձի  պոչի տեղ  դնում ցուցարարների փողոցային պայքարը, ոչ էլ հանրության լայն շերտերին են դրանք հետաքրքիր։
Իսկ  իշխանափոխության պահանաջով փողոցային  պայքարի կազմակերպիչները չեն կարող ուղղակի կանգնել ու հայտարարել, թե այս անգամ էլ ձախողվեցին, քանզի անընդհատ  հուսադրում են իրեն կողմնակիցներին,  թե քիչ մնաց, շուտով  իրենց  ուզածին կհասնեն։ Սակայն ցանկացած  բանական մարդ  շատ ավ հասկանումէ, որ 4000 ցուցարարով հնարավոր չէ  իշխանությանը պարտադրել հրաժարական։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.