Մենք, մեր մեջքին խաչ ենք արել թուրքերից տարբերվելու համար, իսկ յուրայիններից տարբերվելու անհրաժեշտություն չենք ունեցել. Ռազմիկ Մկրտչյան

Շուրջ մեկ ամիս է Երևանի փողոցներում, մետրոներում, ամեն տեղ Արցախի «փրկիչների» ( բացառությամբ մի քանիսի), հիմնականում տեսնում ենք զինվորական կոմուֆլյաժ համազգեստով և մեջքին խաչ տարբերանշանով «բոևիկներ»-ի:
Կոչ եմ անում ՀՀ #Ռազմական ոստիկանությանը, ՀՀ #Ոստիկանությանը. այն «հերոսները», ում մեջքին խաչ կա արած կամ զինվորական կոմուֆլյաժ համազգեստով են թող հավաքեն դրանց և ուղիղ ուղղարկեն առաջնագիծ: Քանզի մենք, մեր մեջքին խաչ ենք արել թուրքերից տարբերվելու համար, իսկ յուրայիններից տարբերվելու անհրաժեշտություն չենք ունեցել:
Մայրաքաղաքում Արցախ «փրկողները», դրանք հիմնականում պատերազմից խուսափած, զին. ծառայությունից անօրինական ազատված, ազգի դժվարությունների ժամանակ կնոջ կամ մոր փեշերի տակ պատսպարվածներն են:
Նրանք այդ թաքստոցից դուրս են գալիս արտաքին վտանգների բացակայության, ներքին խաղաղությունը ապակայունացնելու համար:
Ռազմիկ Պետրոսյան