Իշխանության գալու տենչը հոգեխանգարման պատճա՞ռ. ԱԳՆ շենքում զավեշտալի դեպք գրանցվեց

Այսօր զավեշտալի դեպք գրանցվեց ԱԳՆ շենքում։ ԱԳՆ շենք մուտք գործած Հայրենիքի փրկիչները սկսեցին տարօրինակ կերպով մարդկանց փնտրել ԱԳՆ շենքում՝ այն պարագայում, երբ նրանք առավոտից փակել էին շենքի բոլոր մուտքերը, և ԱԳՆ աշխատակիցները հնարավորություն չէին ունեցել մտնելու իրենց աշխատավայր։
Այս տարօրինակ միջադեպը կարող է ունենալ 2 բացատրություն։
Կա՛մ Հայրենիքի փրկիչները կասկածում են իրենց հետ շենքը փակած մյուս թիմակիցների վրա՝ մտածելով, որ նրանք հնարավոր է թույլ տված լինեն ԱԳՆ աշխատակիցներին շենք մուտք գործել, կա՛մ էլ իշխանության գալու անհագ տենչը հոգեխանգարմունքի նման ինչ-որ բան է առաջացրել Հայրենիքի փրկիչների մոտ ու նրանք ամեն հաջորդ քայլափոխին մոռանում են, թե ինչ են արել մի քանի րոպե առաջ ու սկսում կռիվ տալ իրենց իսկ ստվերների դեմ։
Ժամանակն է, որ Առողջապահության նախարարության ենթակայության տակ գտնվող հիմնարկներից մեկը հետազոտության ենթարկի Դիմադրության շարժման անդամներից մի քանիսին, այլապես հետևանքները կարող են ծանր լինել հասարակության համար։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.