Միայն Հայաստանում է, որ ցուցարարների առաջին շարքում դոլարով միլիոնատերերն են, և դա կոչվում է «փրկություն»

Արցախի խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Վահրամ Աթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Միայն Հայաստանում է, որ «Բենթլիով» եւ «Ռենջ-ռովերով» փողոց են փակում։ Միայն Հայաստանում է, որ ցուցարարների առաջին շարքում դոլարով միլիոնատերերն են։
Միայն Հայաստանում է, որ դոլարով միլիոնատերերը մարդիկ են ուղարկում, որ աշխատավարձով ապրող հարյուր հազարավոր քաղաքացիների համար արգելափակեն մետրոյի երթեւեկությունը։ Միայն Հայաստանում է, որ դա կոչվում է ,,փրկություն,,
Այսօր՝ մայիսի 23-ի վաղ առավոտից ընդդիմադիրները մեկնարկել են անհնազանդության ակցիաները: Նրանք ավտոերթեր են սկսել Երևան մտնող բոլոր ուղղություններից։
Որոշ զանգված անհնազանդության ակցիա է իրականացրել նաև Երևանի մետրոպոլիտենում` փորձելով կանգնեցնել աշխատանքը:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.