Սիրտս կտոր-կտոր եղավ…սարի պես թալանչի էր ,դառելա քարկտիկի քար ցուցարար

Հրապարակախոս Նարին Փայլակյանը գրում է.
Սիրտս կտոր-կտոր եղավ, անխիղճներ🤗
Սարի պես թալանչի էր ,դառելա քարկտիկի քար ցուցարար …
Թողեք թող փրկի էլի…
Արցախի փրկության օրհասական պահանջով Ազգային ժողովից փողոց տեղափոխված ընդդիմությունը շարունակում է Երևանի փողոցներում ակցիաների իրականացումը՝ ըստ էության շեղվելով այն օրակարգից, ինչի համար հայտնվել է փողոցում։
Ընդդիմադիրները, երբ դուրս եկան փողոցային պայքարի, հայտարարեցին, թե իշխանությունն Արցախի հարցով ոչ հայանպաստ գործընթացների մեջ է մտել՝ վկայակոչելով Նիկոլ Փաշինյանի՝ Արցախի կարգավիճակի նշաձողն իջեցնելու մասին հայտնի հայտարարությունը, ու որ Արցախի փրկության համար իրենք ձևակերպում են գործող իշխանությունների հեռացման պահանջ։
Նկատենք նաև, որ ընդդիմադիր պատգամավորները, որոնք մեկ ամիս է՝ Ազգային ժողով չեն գնում՝ հայտարարելով, թե իրենց օրակարգը մեկն է՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, և որևէ այլ հարց չունեն քննարկելու, երեկ «Ժողովրդավարության հայկական ֆորում»-ին մասնակցելու համար «կոտրում էին» «Մարիոթ» հյուրանոցի դուռն ու պատուհանը, ինչպես նաև մայրաքաղաքով մեկ «հետապնդում» Լիտվայի նախագահի՝ ՀՀ-ում գտնվող պատվիրկաությանը:
Ի՞նչ կարող ենք արձանագրել տեղի ունեցածից. Արցախի ապագայով մտահոգ ու նրա փրկության համար փողոց դուրս եկած ընդդիմությանը զայրացնո՞ւմ է Արցախի հարցով նկատվող միջազգային արձագանքների դրական դինամիկան։ Այլ բացատրություն դժվար է տալ, բացի նրանից, որ Արցախի հարցն ընդամենը իշխանափոխություն իրականացնելու հարմար պատրվակ է, որը կարելի է շահարկել՝ խաղալով մարդկային նուրբ լարերի ու որոշ դժգոհ քաղաքացիների ազնիվ նկրտումների հետ։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.