Մոտ 20 օր իշխանափոխության նպատակով փողոցային անհաջող պայքարի դուրս եկածների շարքերում չգիտես ինչու հատուկ ուշադրության է արժանանում Լևոն Քոչարյանը։ Ցուցարարներից ոմանք քծնվում են վերջինիս, իսկ մնացածը հպարտանում են, որ Քոչարյան Լևոնը իրենց շարքերում է։
Իսկ երբևէ ինքներդ ձեզ հարց տվե՞լ եք, ով է Քոչարյան Լյովիկը, ինչի է հասել միայնակ, ինչ է իրենից ներկայացնում, ինչի տեր է։
Իրականում Լյովիկն ընդամենը Ռոբերտ Քոչարյանի որդին է, ով միայն դրա համար դարձել է նաև երգչուհի Սիրուշոյի ամուսինը, ու հոր նախագահության տարիներին հասցրել է միլիոններ դիզել։
Որքան էլ փորձեցինք վերհիշել Լյովիկ Քոչարյանի գեթ մեկ՝ ինքնուրույն ձեռքբերում այս կյանքում, այդպես էլ մեզ չհաջողվեց։