Ճակատից փախչող, թիկունքից հարվածող ընդդիմությունը

Այսօր ընդդիմությունը բողոքի ակցիաներ է իրականացնում Հայաստանում Լիտվայի նախագահի պաշտոնական այցի պայմաններում։

Բազմաթիվ քաղաքացիներ վրդովվում են, թե ինչու է ընդդիմությունը Հայաստանին թիկունքից հարվածում՝ փորձելով մեր երկրի ներքին հարցերը դարձնել միջազգային քննարկման առարկա։

Բայց եկեք հիշենք, որ սա այն նույն ընդդիմությունն է, որ Ադրբեջանի և Թուրքիայի հետ միասին ԵԽԽՎ-ում դեմ էր քվեարկում հայանպաստ բանաձևին։ Սա նույն այն ընդդիմությունն է, որ Հայաստանին մեղադրում է պատերազմ սկսելու մեջ, մի բան, որ անում է նաև Ադրբեջանը։

Սա նույն այն ընդդիմությունն է, որ պատերազմի օրերին ստում էր, թե հողերը ծախած է, մի կռվեք՝ թուլացնելով ճակատը։ Սա նույն այն ընդդիմությունն է, որ պատերազմի օրերին գեներալներին կանչում էր Երևանի կենտրոն կռվելու՝ թուլացնելով թիկունքը։

Սա ճակատից փախչող և թիկունքից հարվածող ընդդիմությունն է։ Անհայրենիք, անհագ կողոպտիչների մի համախումբ։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.