Լիտվայի նախագահը «Նիկոլ դավաճան», «ամոթ» վանկարկումների եւ սուլոցների ներքո մտավ Բաղրամյան 26

«Դիմադրության» շարժման մասնակիցները Ֆրանսիայի հրապարակով հասել են ՀՀ նախագահի նստավայր՝ Բաղրամյան 26, որտեղ տեղի է ունենում Հայաստանի եւ Լիտվայի նախագահների հանդիպումը:

Նրանք հավաքված են ՀՀ նախագահի նստավայրի դիմացի մայթին եւ վանկարկում են՝ «Նիկոլ դավաճան», «ամոթ», «առանց Նիկոլ Հայաստան»:

Նրանց ձեռքին կան հայերենով ու անգլերենով պաստառներ. «Լռությունը հանցագործություն է»:

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը բարձրախոսով հայտարարեց. «Հայաստանի ժողովրդի անունից Լիտվայի նախագահի միջոցով Եվրոպային հստակ ուղերձ հղվեց, որ Նիկոլը Արցախի հարցով, Հայաստանի հարցով բանակցելու մանդատ չունի: Այստեղ հավաքվել են նաեւ եվրոպացիներին ասելու, որ իրենց խաբում են, Հայաստանում Եվրոպայի երազած ժողովրդավարությունը չէ, ՀՀ-ում բռնատիրություն է, որտեղ ճնշում են մամուլի միջոցները: Հայաստանում 4 տարի շարունակ ոտնահարվել է արդարադատությունըմ, Սահմանադրությունը»:

Ոստիկանները շղթա են կազմել եւ բաց են պահում Բաղրամյան պողոտան:

Գեղամ Մանուկյանը նախագահական նաստավայրի դիմաց հայտարարեց, որ այստեղից շարժվելու են Հանրապետության հրապարակ՝ Մարիոթ հյուրանոց. «Այնտեղ իբրև թե Հայաստանում ազատ խոսքի, մամուլի, քաղաքացիական կազմակերպութունների, միությունների համաժողով է, գնալու ենք այնտեղ ու ասելու, որ Հայաստանում խոսքի ազատությունը ոտնահարված է, մամուլը ոտնահարված է, ունենք տասնյակ քաղբանտարկյալներ, չկան իրավապաշտպան կազմակերպություններ, չկա քաղհասարակություն»։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.