Araratnews-ի լրագրողը Ագնեսա Խամոյանի՝ իրեն առաջարկված ջուրը լցրել է վերջինիս վրա

Անհնազանդության խախաղ ակցիաներից մեկի ժամանակ Araratnews-ի լրագրողը ջուրը լցրել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի վրա։

Խամոյանն այս առնչությամբ Facebook-ի իր էջում գրել է. «Ընդդիմադիր պատգամավորը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Իշխանության ամենամեծ փայատեր Խաչատուր Սուքիասյանը (Նիկոլ, ի դեպ, մտածելու բան ունես՝ ուր նստում ասում է՝ 41 պատգամավոր ունի ՔՊ-ում ու հաջորդ վարչապետն ինքն է) մտահոգված իշխանություն ու կապիտալ կորցնելու մտքից, ընդդիմության հանրահավաքներին մի սադրիչ-«լրագրող» աղջնակի է միշտ գործուղում։
Այսօր ինձ հետ հարցազրույցի ժամանակ, հավանաբար հասկանալով, որ առաջադրանքը չի ստացվում, ակնհայտորեն հուզվեց, վատ հոգեվիճակի մեջ ընկավ, ու եւ երբ սիրալիր նրան առաջարկեցի ջուր խմել, այն լցրեց վրաս։ Երբ նորից փորձեցի հանգստացնել, հայտարարեց, որ ինքը միայն Սիլ( պատկանում է Խաչատուր Սուքիասյանին) է խմում։ Լավ չեք աշխատում, լավ չեք աշխատում»։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.