«Քաղաքը պարալիզացվել է, երթին մասնակցել է 50,000 մարդ․․․»․ ինչու է ստում Իշխան Սաղաթելյանն ու ով է դրա համար վերջինիս վարձատրում

Առաջին անգամը չէ, որ Իշխան Սաղաթելյանը մերկապարանոց հայտարարություններ է անում, թե քաղաքը պարալիզացվել է կամ ընդդիմության հանրահավաքին մասնակցել 50,000 մարդ, այն ինչ իրականում մասնակցել է ընդամենը 4-5 հազար մարդ։
Եվ ուրեմն, որն է նպատակը ստելու, և ինչի է հասնում դրանով դաշնակ Իշխանը։ Իշխան Սաղաթելյանի ստերը 2 նպատակ են հետապնդում։
Նախ իր կողմնակիցներին և հանրության փորձում է մոլորեցնել, համոզել թե իրենք շատ են՝ միաժամանակ հույս փայփայելով, որ այդ կերպ կհամոզի նաև այլ քաղաքացիների միանալ իրենց։
Գաղտնիք չէ, որ դաշնակցությունը ֆինանսական մեծ աջակցություն է ստանում արտերկրից։ Բայց և արտերկրի դաշնակցականներն էլ միամիտ չեն, տված գումարի համար արդյունք են ակնկալում։ Հենց սա է մյուս պատճառը, հանուն որի Իշխան Սաղաթելյանը ստիպված ամեն անգամ ստում է, թե իբր շենքեր են շրջապատել, քաղաք են պարալիզացրել, կամ 40-50 հազարանոց հանրահավաքներ են անում։ Որովհետև դաշնակ Իշխանն էլ է լավ հասկանում, որ եթե ասի, թե իր հրավիրած հանրահավաքները սակավաթիվ են, լավագույն դեպքում դրանց մասնակցում է 4-5 հազար մարդ, ապա հաջորդ իսկ վայրկյանից կզրկվի արտերկրի դաշնակցականների ֆինանսավորումից։