«Այն մարդը, որի հրավերով դուք Հայաստան եք եկել, լեգիտիմ չէ»․ Իշխան Սաղաթելյանը դիմեց Լիտվայի նախագահին

«Ես վստահ եմ, որ Նիկոլի Լիտվիայի նախագահին ասելու է, որ մի քանի հարյուր մարդ դուրս է եկել, մի քանի թալանչիներ փորձում են ինչ-որ շարժում անել, մենք էլ բիրտ, ապօրինի ուժ չենք կիրառում։ Մեր նպատակն է, որ ամբողջ միջազգային հանրությունն իմանա, որ այս մարդը երկրում փորձում է հաստատել բռնապետություն, որ նա չունի մանդատ ժողովրդի անունից խոսելու։ Այն մարդը, որի հրավերով դուք Հայաստան եք եկել, լեգիտիմ չէ»,- հայտարարեց Իշխան Սաղաթելյանը՝ դիմելով Լիտվայի նախագահին։

Այնուհետեւ ցուցարարները միացրին հեռախոսի լույսերը եւ սկսեցին վանկարկել՝ «Նիկոլ, դավաճան»։

«Հուսով եմ այս կադրերը կփոխանցեն նախագահին, եւ համապատասխան գնահատականներ կարվեն»,- հավելեց Սաղաթելյանը։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.