Քննչական կոմիտեն՝ Մխիթար Գալեյանի հոր ձերբակալության մասին

Նոր ինձ տեղեկացրեցին, որ մեր զոհված տղաներից մեկի՝ Մխիթար Գալեյանի հորն են ձերբակալում։ Այս մասին քիչ առաջ աննազանդության ակցիայի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԺ պատգամավոր Աննա Գրիգորյանը։ Նա նշեց, որ հասել ենք այն կետին, երբ բերման են ենթարկում հերոսների հայրերին։

Այս պահին Աննա Գրիգորյանի խումբը, որտեղ միայն աղջիկեր են, փողոց են փակել։ Այս խմբի բոլոր տղաներին արդեն բերման են ենթարկել։

Մխիթար Գալեյանի մայրը՝ Աստղիկ Գալեյանը 168.am-ի հետ զրույցում հայտնել է. «Առավոտյան 7:45 ռազմական ոստիկանությունից եկան: Շատ հանգիստ գնացել են՝ առանց բիրտ ուժ կիրառելու: Այս պահին գտնվում են Իսակովի պողոտայի վրայի Ռազմական ոստիկանությունում»:

Աստղիկ Գալեյանը դեռ տեղեկացված չէ, թե ինչ հիմքով է բերման ենթարկվել ամուսինը:

Մեր տեղեկություններով՝ Գարիկ Գալեյանն ունի առողջական խնդիրներ. ստենդավորված է:

Նշենք, որ «Դիմադրություն» շարժումը վաղ առավոտից վերսկսել է անհնազանդության ակցիաները՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Երևանի տարբեր հատվածներում նրանք փողոցներ են փակել: Մասնավորապես, փակվել են Տերյան-Իսահակյան խաչմերուկը, Պարոնյան փողոցը, Սեւակ-Ռուբինյանց խաչմերուկը եւ այլն: Ոստիկանությունը փորձում է վերականգնել երթևեկությունը։ Կան բազմաթիվ բերման ենթարկվածներ։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.