Չեն լինելու ո՛չ արտահերթ ընտրություններ և ո՛չ էլ վարչապետի հրաժարական. Տարոն Չախոյան

Արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին լուրջ դեմքով խոսող Իշխան Սաղաթելյանին պետք է հիասթափեցնեմ։ Այս մասին Ֆեյսբուքում գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը:

«Չեն լինելու ո՛չ արտահերթ ընտրություններ և ո՛չ էլ վարչապետի հրաժարական։ Ստիպված եմ հիշեցնել օրեր առաջ արածս հայտարարությունը։

Վարչապետի հրաժարականի, արտահերթ ընտրությունների մասին կեղծ լուրեր տարածողներն ավելի շուտ սեփական ծոծրակը կտեսնեն, բայց հրաժարական չեն տեսնի։

Վերահաստատում եմ՝

էս երկիրը որբի գլուխ չէ, որ ամեն տարի հրաժարական ու արտահերթ ընտրություն պահանջեք»,- գրել է Չախոյանը:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.