«Ոստիկանությունը ՀՀ քաղաքացիների առաջ իր պարտքը գերազանց է կատարում». Վահագն Ալեքսանյան

Այսօր՝ մայիսի 18-ին, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հանձնաժողովի անդամ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը իր և իրեն օրական դիմած հարյուրավոր քաղաքացիների անունից շնորհակալություն հայտնեց ոստիկանության ծառայողներին օրենքի, իրավունքի և ՀՀ քաղաքացիների առաջ իրենց պարտքը գերազանց կատարելու համար:

Նրա խոսքով՝ այդ խուլիգանախմբերը Գյումրիում ծեծեցին պապիկների, երեկ էլ, Շարմազանովի գլխավորությամբ, շշով վարորդներից մեկի քիթը կոտրեցին: «Այդ ամենը ոչ մի կապ չունի խաղաղ ցույց հասկացության հետ»,- ասաց նա և հավելեց, որ իր ձեռքի տակ կա քաղաքական հարցման թուղթ, որում արձանագրված է ոստիկանության վարկանիշի ահռելի աճի մասին:

«Թեև երեկ էլ ոստիկաններից մեկը հետապնդման էր ենթարկվում պատգամավոր Աննա Մկրտչյանի կողմից, սակայն կարող եք վստահ լինել, որ խորհրդարանը շատ բարձր է գնահատում ոստիկանության աշխատանքը, ու սա նաև այն ընտրողների կարծիքն է, որոնց հետ ես, որպես պատգամավոր, մշտական կապի մեջ եմ»,- դիմելով փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանին՝ ասաց Վահագն Ալեքսանյանը:

Մանրամասն՝ տեսանյութում

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.