«Մենք բոլորս Գարիկներ ենք, եթե պետք է բոլորիս ձերբակալեք, խնդրեմ». զnhված զինծառայողի մայր

Գարիկին ձերբակալել են, քանի որ իրականությունը ներկայացնում է այնպես, ինչպես կա. նա իր արդար պահանջն է ներկայացնում: Այս մասին այսօր՝ մայիսի 18-ին, Քննչական կոմիտեի զինվորական վարչության բակում ասաց 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողներից մեկի մայրը:

«Մենք բոլորս Գարիկներ ենք, բոլորս, եթե պետք է բոլորիս ձեռբակալեք, խնդրեմ: Ձեզ մեկ ժամ ժամանակ, եթե Գարիկին բաց չեք թողնում, մենք գալիս ենք ձեր հետեւից, եւ արդեն պատասխանատու չենք մեր քայլերի համար»,- ասաց զոհված զինծառայողի մայրը:

Նշենք, որ այս պահին զոհվածների ծնողները վարչության բակում են, պահանջում են զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի հայրիկին՝ Գարիկ Գալեյանին, ազատ արձակել։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.