Զոհերի որոշ ծնողների ատելության գործիք դարձրած ընդդիմությունը հասա՞վ իր նպատակին՝ նրանց հանցագործ դարձնելով.

Civic.am-ը գրում է․

Դիմադրություն շարժման և Արցախի փրկության անվան տակ հանդես եկող և իշխանափոխության գերնպատակը չթաքցնող նախկին իշխանությունը շարունակում է օգտագործել 44-օրյա պատերազմի զոհերի ծնողների հոգեվիճակն՝ իր քաղաքական նպատակներին հասնելու համար՝ մանիպուլացնելով և ատելություն սրսկելով նրանց մեջ գործող իշխանության հանդեպ։

Երեկ դրսևորվեց ատելության առաջին կոնկրետ պտուղը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ձերբակալել պահանջող զոհերի ծնողները փաստաբան Վահան Հովհաննիսյանի հետ ներխուժեցին ՊՆ զորամաս և հայհոյելով ծեծի ենթարկեցին հրամանատարի տեղակալին։ Այսօր արդեն ՔԿ-ն ձերբակալել է 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հորն ու հորեղբորը։ Հորը՝ Գարիկ Գալեյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 327.6-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 137.1-րդ հոդվածի 1-ին մասով և 316-րդ հոդվածի 1-ին մասով: Սպառնում է մինչև 5 տարվա ազատազրկում։

Մինչ այդ Գարիկ Գալեյանը դեռ ապրիլի 20-ին հայտարարել էր, թե պատրաստվում է «տեռորի»։ «Նիկոլը իրա ընտանիքն ու իրա թիմը, աջակցողները պետք ա պատժվեն, թե չէ տեռոր է լինելու, ամեն օր մտածում ենք տեռորի մասին, չգիտենք՝ որ մանկապարտեզն ենք մտնելու, որ դպրոցը, որ բուհը, կառավարական որ շենքը։ ․․․Քրեական հետապնդումից չենք վախենում»,- «Փաստինֆո»-ին ասել էր նա։

ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի ելույթի հատվածը «կարող էինք կանխել պատերազմը, որի արդյունքում կունենայինք նույն իրավիճակը, սակայն առանց զոհերի»՝ կոնտեքստից կտրվել և մինչ այժմ լայնորեն շահարկվում է ընդդիմության կողմից։ Թեև դա ունեցել է նախաբան, և Փաշինյանը հստակ ասել է, որ մենք չենք որոշել՝ պաատերազմ լինի, թե՝ ոչ, մենք չէինք կարող կանգնեցնել պատերազմը, զոհերի հարազատների շրջանում ատելություն է քարոզվում քաղաքական նպատակներով։

Զոհված և անհետ կորած զինծառայողների ծնողները, որոնց շահագրգիռ ուժերը հաջողել են մանիպուլացնել՝ հղում անելով Փաշինյանի վերոհիշյալ ձևակերպմանը, տևական ժամանակ ակցիաներ են իրականացնում՝ Փաշինյանին ձերբակալելու պահանջով։ Ինչպես հայտնի է՝ որդեկորույս ծնողներին իշխանափոխության օրակարգի շուրջ մոբիլիզացնելու պարտականությունն իր վրա է վերցրել մասնավորապես Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Նազարյանը։ Նա դա անում է անթաքույց՝ իր ֆեյսբուքյան էջի միջոցով ցուցումներ տալով զոհերի ծնողներին, թե ինչպես և որտեղ միանան անհնազանդության ակցիաներին։ Որդեկորույս ծնողների սուգը քաղաքականացնելու, նրանց շրջանում իշխանության հանդեպ ատելություն քարոզելու և իշխանափոխության նպատակով օգտագործելու հարցում ակնհայտ են նաև «5165» շարժման հիմնադիրներից Կարին Տոնոյանի, ինչպես նաև զոհված ու անհետ կորած զինծառայողների հարազատ Արսեն Ղազարյանի ջանքերը։

Վերջերս էլ ընդդիմությունը նաև որոշել էր զոհերի ծնողներից «մահապարտի երդում» կորզել՝ այն Ֆրանսիայի հրապարակում տեսանյութով ցուցադրելու համար։ Մասնակիցները, որոնք մասամբ զոհերի հարազատներ էին, մասամբ ընդդիմադիրներ, համարյա մահապարտի երդում տվեցին՝ թե ժամն է պայքարի, զոհված զավակների շիրիմի առաջ երդվում ենք՝ «վռնդել այս իշխանությանը»։ Այնուհետև, «Երդվում ենք» հեշթեգը միանալու կոչով հայտնվեց «Հայաստան» դաշինքի էջում և ՀՅԴ-ի կայքերում՝ ակնհայտ դարձնելով, թե ովքեր են պատերազմի զոհերի վիրավոր հոգով ծնողներին դարձնում ատելության գործիք և «մահապարտի երդում» անել տալիս։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.