Քաղաքն այսօր էլ չպարալիզացվեց․ Մի քանի րոպեով փողոցներ փակեցին, նկարվեցին, գնացին տներով

Ազգային ժողովի փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Մեր առջև դրված խնդիրը լիարժեք կատարել ենք, փաստել ենք՝ ժողովուրդն է իրադրության տերը: 11:30 դադարեցնում ենք անհնազանդության ակցիաները: 19:00- ին հանրահավաք»:
Նշենք, որ առավոտյան 08։00-ից «Դիմադրություն» շարժումը անհնազանդության ակցիաներներ է սկսել Երևանի տարբեր փողոցներում՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։
Հիշեցնենք, որ Ժամը 11:00-ի դրությամբ ոստիկանության տարբեր բաժիններ բերման է ենթարկվել 286 քաղաքացի:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.