Երևանում վերսկսվել են ընդդիմության ակցիաները.բերման ենթարկվեցին Լևոն Քոչարյանը, Նաիրա Զոհրաբյանը, Արմեն Աշոտյանը

Ընդդիմության «Դիմադրություն» շարժումը առավոտյան ժամը 8-ից կրկին Երևանում անհնազանդության ակցիաներ է սկսել:

Երևանի տարբեր հատվածներում փողոցներ են փակվել, որոնց թվում նաև Մաշտոցի պողոտայից դեպի օդանավակայան տանող ճանապարհը։
Երթևեկության վերականգման նպատակով տեղում կենտրոնացված են մեծաթիվ ոստիկանական ուժեր, որոնք փորձում են վերականգնել երթևեկությունը։
Անհնազանդության ակցիաներ իրականացնող քաղաքացիներից ոմանք պոկում են ոստիկանների համազգեստի տարբերանշանները, հանում նրանց գլխարկները, վիրավորանքներ հնչեցնում իրավապահների հասցեին:
Կան բերման ենթարկվածներ։ Նրանց թվում է նաև Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը:
Բերման ենթարկվել և ոստիկանության Մաշտոցի բաժանմունք են տեղափոխվել նաև Նաիրա Զոհրաբյանն ու Արմեն Աշոտյանը, մինչ այդ նրանք վիրավորանքներ էին հնչեցնում քաղաքացիների հասցեին, որոնք անհամաձայնություն էին հայտնում Երևանում իրականացվող գործողություններին:
Հիշեցնենք՝ մայիսի 2-ից վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով անհնազանդության ակցիաներ են սկսվել Երևանում. խորհրդարանական ընդդիմության նախաձեռնած շարժումը ակցիաներին զուգահեռ նստացույց է հայտարարել Ֆրանսիայի հրապարակում, որն իրականացնում են շարժման փոքրաթիվ անդամներ:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.