Այնուամենայնիվ, ի՞նչ էր ուզում Աննա Մկրտչյանը երիտասարդ ոստիկանից

Ընդդիմության այսօրվա ակցիան նույնպես ուղեկցվեց ճանապարահներ փակելով, անհասկանալի, անբովանդակ կոչերով։

Ինչպես տեղեկացնում է ոստիկանությունը ներկա պահին ճանապարհները բաց են , կան բերման ենթարկված մոտ 150 ցուցարար ,որոնցից շատերը խուլիգանական պահվածքի համար ։

Զավեշտալի միջադեպ տեղի ունեցավ ԱԺ պատգամավոր Աննա Մկրտչյանի և ոստիկանի միջեւ։

Տիկինը այնքան պինդ էր գրկել երիտասարդ ոստիկանին ,որ վերջինս ոչ մի կերպ չէր կարողանում ազատվել տիկնոջ «կոշտ, բռնի» գրկախառնությունից։

«Մի՛ արա, ի՞նչ ես ուզում ինձնից դու». ճչում էր ոստիկանը,իսկ տիկին պատգամավորը ավելի ամուր էր գրկում նրան ։ Վերջիվերջո Աննա Մկրտչյանը ի՞նչ էր ուզում ոստիկանից։ Ոստիկանի և տիկնոջ միջեւ «հակամարտությունը» այսքանով չավարտվեց ,որովհետեւ երբ երիտասարդ ոստիկանի ծառայակիցները փորձեցին նրան հեռացնել տիկնոջից ,նա շարունակեց հետապնդել և պահանջել որ ոստիկանը անունը ասի։

Գուցե՞ տիկին Աննան ուզում է հետո ներողություն խնդրել ,քանի որ այս պարագայում ոչ թե ոստիկանն էր բռնություն գործադրում ,այլ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբավորման պատգամավոր Աննա Մկրտչյանը` գրկելով երիտասարդ ոստիկանին։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.