«Մենակ Հայաստանում են ընդդիմադիրները գելիկներով ու ռենջիկներով հեղափոխություն անում…». Շող Մովսիսյան

Ֆեյսբուքյան օգտատեր Շող Մովսիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որտեղ ասվում է․
«Մենակ Հայաստանում են ընդդիմադիրները գելիկներով ու ռենջիկներով հեղափոխություն անում, բա չէ զահլա կա»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանում վերսկսվել են ընդդիմության ակցիաները: Ըստ հայտարարությունների՝ առավոտյան ժամը 08:00-ին հինգ վայրերից մեկնարկել էին ավտոերթեր։

Աշտարակի խճուղուց մեկնարկած ավտոերթի ճանապարհը փակել էին ոստիկանության աշխատակիցները: Ցուցարարների և ոստիկանության աշխատակիցների միջև վիճաբանություն էր տեղի ունեցել, ինչից հետո՝ ավտոերթ:

Երևանի տարբեր հատվածներից այսօր ոստիկանության բաժիններ բերման է ենթարկվել ակցիաների մասնակից 32 քաղաքացի:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.