ՀՀ քաղաքացիները շնորհակալություն են հայտնում ոստիկանությանը՝ ճանապարհներն արագ մաքրելու և խոչնդոտները վերացնելու համար

Սոցիալական ցանցերում ՀՀ քաղաքացիները գրառումներ են անում և շնորհակալություն հայտնում ոստիկանության աշխատողներին, փողոցները արագ մաքրելու և երթևեկության խոչնդոտները վերացնելու համար:

Նկատենք, որ ճանապարհներին վարորդներն ու աշխատանքի գնացող քաղաքացիները զայրացած են լինում, երբ մի քանի հոգով փակում են իրենց ճանապարհը:

Eրևանի տարբեր հատվածներից այսօր ոստիկանության բաժիններ բերման է ենթարկվել ակցիաների մասնակից 32 քաղաքացի:

Այս մասին հայտնեցին ՀՀ ոստիկանությունից:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանում վերսկսվել են ընդդիմության ակցիաները: Ըստ հայտարարությունների՝ առավոտյան ժամը 08:00-ին հինգ վայրերից մեկնարկել էին ավտոերթեր։

Աշտարակի խճուղուց մեկնարկած ավտոերթի ճանապարհը փակել էին ոստիկանության աշխատակիցները: Ցուցարարների և ոստիկանության աշխատակիցների միջև վիճաբանություն էր տեղի ունեցել, ինչից հետո՝ ավտոերթ:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.