Ինչի՞ վրա են իրենց հույսը դրել «Նիկոլի վերջին օրերի վկաները». Ալեն Ղևոնդյան

Աշխարհում բոլորը մեզ վրա թքած ունեն, մենք նրանց հոգնեցրել ենք, քանի որ անարժանապատվության մաստեր կլաս ենք ցուցադրել պետություն ու Արցախը պահելու մեր չցանկության գործընթացներում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Ալեն Ղեւոնդյանը։

Նա, մասնավորապես, գրել է.

«Հռետորական. ինչի՞ վրա են իրենց հույսը դրել «Նիկոլի վերջին օրերի վկաները»

Մյուս կողմից, երբ դու գնում ես քո «Բարձր դուռ» ու բարձր դռան ղեկավարը ցանկություն չի հայտնում, քո երկրում այսքան խառը փուլում քեզ հետ առնվազն հանդիպել, ավելին՝ դեռ քեզնից նիստի ժամանակ լսում է կշտամբանք ձեր ընդհանուր կազմակերպության հասցեին, որը այս փուլում իր համար խնդրահարույց էր ու քաղաքականապետ ծանծաղամիտ դա հնչեցնողի համար, ապա պետք է ենթադրել, որ դու կամ ապուշ ես, կամ կամիկաձե:

Իսկ ինչու չի ցանկանում հանդիպել, քանի որ հավանաբար կարծում է, որ …

1. Երկրի ղեկավարը չպիտի լինի չուլ։

2. Երկրի ղեկավարը չպիտի լինի չտես ու որկրամոլ:

3․ Երկրի ղեկավարը պետք է լինի սեփական, այլ ոչ թե հարեւան, երբեմն էլ հակառակորդ երկրի շահերի սպասարկուն. ինչ-որ կոնկրետ փուլից հետո դա այլեւս թաքցնել հնարավոր չէ։

4․ Երկրի ղեկավարը չպիտի լինի ստախոս, մուտիլովշիկ:

5. Երկրի ղեկավարը չպիտի լինի լաչառ, հիստերիկ եւ կոմպլեքսավորված։

6. Երկրի ղեկավարը չպիտի լինի վախկոտ եւ դատարկախոս։

7. Երկրի ղեկավարը պիտի օտար լեզուներ իմանա ու չդառնա ծաղրածու միջազգային հանդիպումներում:

8. Երկրի ղեկավարը չպիտի լինի թշնամի պետության գործակալ։

9. Երկրի ղեկավարը ղզիկ չպիտի լինի ու չպիտի փորձի մյուսերին ապացուցել, թե իրականում հզոր է, իսկ գինը վճարի երկիրը։

10. Երկրի ղեկավարը չպիտի լինի չտես գավառամիտ։

11. Երկրի ղեկավարը չպիտի լինի алкоголик եւ подкаблучник.

13. Երկրի ղեկավարը չպիտի լինի մազոխիստ, կամ հոգեբանական շեղումներ ունեցող, ում դուր է գալիս պարտված լինելը։

Այստեղ կարող էր լինել բազմամակարդակ ռազամավարական տերմինախեղդ վերլուծություն))), շահերի ու մրցակցության մասին ու ՀՀ-ի ու մնացյալի դիրորոշումների մասին, սակայն դրա անհրաժեշտությունը վաղուց արդեն չկա, քանի որ ամեն բան շատ պարզ է:

Կա խնդիր, որը նպատակ ունի երկիրը լուծել: Հետեւաբար կա՛մ երկիրը կլուծվի, կա՛մ խնդիրը, ու դա կապ չունի եղանակից, աշխարհաքաղաքական տարբեր քամիներից եւ այլն:

Դա մեր ներսի խնդիրն է. աշխարհում բոլորը, մեզ վրա թքած ունեն, մենք նրանց հոգնեցրել ենք, քանի որ անարժանապատվության մաստեր կլաս ենք ցուցադրել պետություն ու Արցախը պահելու մեր չցանկության գործընթացներում: Հետեւաբար մեր երկրում պայքարի արթանցող իրողությունները պետք է լինեն ա-ռար-կա-յա-կան ու երկարաժամկետ:

Եթե իշխանություն կամ կառավարությունը փոխվի, մենք պետք է հասկանանք, որ եկողը երկարաժամկետ չի լինելու ու անձի իշխանություն չի լինելու. այն լինելու է գահավիժող պետությունը զրոյի վրա պահելու տեխնոկրատ իշխանություն:

Իսկ, թե հետո ինչ կլինի, ես արդեն մի անգամ գրել եմ. ենթադրում եմ, որ կգա նոր՝ ձեզ ծանոթ ու անծանոթ մարդկանցից կազմված հավաքածու թիմ, որ խնդիր կլուծի Հայաստանը պահելու ու գեոպոլիտիկ ճիշտ ուղղության ներքո դիրքավորելու առումով»։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.