«Ապրի տղեքի արևը, թե չէ ժամերով պռոպկի մեջ պտի մնայինք․․․»․ քաղաքացիները՝ ավտոերթի մասնակիցներին բերման ենթարկելու մասին

Ինչպես ավելի վաղ հայտնեցինք, այսօր առավոտյան Երևանում վերսկսվել էին ընդդիմության ակցիաները: Ըստ հայտարարությունների՝ առավոտյան ժամը 08:00-ին հինգ վայրերից մեկնարկել էին ավտոերթեր։

Սակայն ոստիկանություն կանխարգելիչ գործողություններ է իրականացրել ավտոերթի միջոցով Երևանում խցանումներ ստեղծող ցուցարարների հանդեպ, ովքեր շատ ժամանակ երթևեկում են ընդամենը 20կմ/ժ արագությամբ, կամ պարզապես կանգնում են փողոցի մեջտեղում, դրանով իսկ խոչընդոտելով մյուս մեքենաների երթևեկությունն ու արհեստական խցանումներ ստեղծում։

Ոստիկանության աշխատակիցները կանգնեցրել են ավտոերթի մասնակիցներին և բերման են ենթարկել, ընդ որում, եղել են նաև մեքենաներ, որոնց հետևի համարանիշերը ծածկված են եղել։ Բնականաբար իրավախախտները տուգանվել են։

MediaNews-ի մեր թղթակիցը , ով ականատես է եղել, թե ինչպես են ոստիկանության աշխատակիցները բերման ենթարկում ցուցարարներին ու բացում ճանապարհները, պատմում է, որ բազմաթիվ քաղաքացիներ, ովքեր հայտնվել էին խցանման մեջ, ողջունում էին ոստիկանների աշխատանքը։

«Ապրի տղեքի արևը, թե չէ ժամերով պռոպկի մեջ պտի մնայինք․․․ պարապ են մնացել, էլ բան ու գործ չունեն անելու, իրանց պատճառով գործերից ուշանում ենք, հազար հատ գործ ունենք, լավա տղեքը հասան արագ բացեցին ճամփեն»․ հայտնել են քաղաքացիները՝ MediaNews-ի թղթակցին

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.