Անգամ պшտերшզմից հետո ոչ Սերժ Սարգսյանը և ոչ էլ Ռոբերտ Քոչարյանը խիզախություն չունեցան ասելու, իսկ Փաշինյանն այսօր ասեց բոլորի երեսին

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կրեմլում մասնակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների առաջնորդների հանդիպմանը:

Ուշագրավ է, որ հանդիպման ժամանակ Փաշինյանը ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարներին մատնանշեց, մի քանի խնդիր։

Այն, որ մեզ չի գոհացրել ՀԱՊԿ անդամների արձագանքը 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո։
Փաշինյանը մատնանշեց նաև արագ արձագանքման մեխանիզմներին, և հիշեցրեց, որ նախորդ տարի հենց այս օրերին Ադրբեջանի զորքերը ներխուժեցին Հայաստանի ինքնիշխան տարածք և Հայաստանը դիմեց ՀԱՊԿ-ին` 2010 թվականի դեկտեմբերի10-ի ճգնաժամային իրավիճակներին ՀԱՊԿ արձագանմքան կարգի մասին դրույթով նախատեսված մեխանիզմները գործարկելու համար: Այդ փաստաթուղթը հաստատվել է Հավաքական անվտանգության խորհրդի կողմից, սակայն, ցավոք, չենք կարող ասել, որ կազմակերպությունն արձագանքեց այնպես, ինչպես ակնկալում էր Հայաստանի Հանրապետությունը:
Վարչապետ Փաշինյանը ընդգծեց նաև ՀԱՊԿ անդամ երկրների կողմից Հայաստանի համար ոչ բարեկամ երկրին զենքի վաճառքի խնդիրը: Այդ զենքն արդյունքում օգտագործվեց Հայաստանի և հայ ժողովրդի դեմ: Սա նույնպես խնդիր է, և անկեղծ ասած, ՀԱՊԿ անդամ երկրների արձագանքը 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում և պատերազմից հետո այդքան էլ չոգևորեց Հայաստանի Հանրապետությանը և հայ ժողովրդին:

Այս ամենը եթե զուգորդենք Հայաստանի ներքաղաքական կյանքին, ապա փաստ է, որ թե պատերազմի ժամանակ և թե պատերազմից հետո ընդդիմության առաջնորդներից ոչ Ռոբերտ Քոչարյանը և ոչ էլ Սերժ Սարգսյանը երբեք ուղիղ տեքստով չեն բարձրաձայնել ՀԱՊԿ-ի անգործության կամ ՀԱՊԿ անդամ երկրների կողմից Հայաստանի համար ոչ բարեկամ երկրին՝ Ադրբեջանին զենքի վաճառքի խնդիրը։ Եվ սա այն պարագայում, որ նույն Քոչարյան ու Սերժ Սարգսյանը այժմ ընդդիմադիր դաշտից են հանդես գալիս և պետք է, որ էլ ավել ազատ լինեն իրենց խոսքում։ Բայց արի ու տես, որ ոչ․․․

Չնայած զարմանալ պետք չէ, այս մարդիկ, ինչպես և նախկինում՝ այնպես էլ հիմա, ազնիվ չեն ժողովրդի հետ և շարունակում են սպասարկել միայն սեփական շահը, միայն թե ամեն գնով իշխանության հասնեն։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.