Անգամ մեծ ցանկության դեպքում շարժման առաջնորդները խորհրդարան վերադառնալ չեն կարող, զրկվելու են մանդատներից

Դեռևս օրեր առաջ մամլո ասուլիսի ժամանակ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ վերադառնալու է խորհրդարան։ Այսինքն եթե անգամ շարժումը տապալվի, իսկ այն արդեն իսկ տապալվել է, ապա Իշխան Սաղաթելյանը չի պատրաստվում վայր դնել իր մանդատը, այլ պարզապես կշարունակի աշխատել խորհրդարանում, կարծես ոչինչ էլ չի եղել։

Սակայն ուշագրավ է, որ արդեն իսկ մոտ 1 ամիս փողոցային պայքարով իշխանափոխության անհաջող փորձեր անող ընդդիմադիր պատգամավորներն արդեն տևական ժամանակ է, ինչ չեն մասնակցում խորհրդարանական աշխատանքներին։ Ավելին, ըստ MediaNews-ի տեղեկությունների նրանցից շատերն արդեն գերազանցել են մեկ նստաշրջանի ընթացքում թույլատրելի բացակայությունների թիվը, բայց շարունակում են աշխատավարձ ստանալ ՀՀ հարկատուների հաշվին։

Սակայն, ըստ MediaNews-ի տեղեկությունների շատ շուտով իշխող ուժը նախաձեռնում է ԱԺ նիստերից անհարգելի բացակայությունների համար ընդդիմադիր պատգամավորներին մանդատից զրկելու պրոցեսը։

Սակայն բանը նրանում է, որ որ ԱԺ կանոնակարգ օրենքով պատգամավորին անհարգելի բացակայության հիմքով պատգամավորական մանդատից հնարավոր է զրկել միայն նստաշրջանի ավարտին, երբ պարզ դառնա, որ նա նիստերի կեսից ավելին անհարգելի բացակայել է։

Ստացվում է, որ անգամ շատ մեծ ցանկության դեպքում Երևանի փողոցներում թափառող ընդդիմադիր պատգամավորներն խորհրդարան վերադառնալ չեն կարող, քանի որ անհարգելի բացակայությունների պատճառով զրկվելու են մանդատներից։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.