«Փրկիչների» հերթական կրկեսը տապալվեց ու ակնհայտ դարձավ, որ նրանք որևէ շանս չունեն Հայաստանում իշխանության գալու․ Արթուր Դանիելյան

«Ադեկվադ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Արդեն մոտ մեկ ամիս տևող «ընդդիմության» այս «պայքարն» արդեն շատ լուրջ ձեռքբերում է ապահովել Հայաստանի համար, ու սա ասում եմ առանց որևէ հեգնանքի:

Վստահ եմ բոլորդ քաջատեղյակ եք, որ Հայաստանում, մինչև բոլորովին վերջերս, շատ ակտիվորեն կառուցվում էր «Նախիջևանյան միջանցք» կոչեցյալը, այնպես, ինչպես բոլորդ գիտեք, թե ով էր Քարագլխի հանձնման հրամանը տվել, և ինչպես էր դադարեցվել զորքի լրահամալրումը պատերազմի ժամանակ: Չեք կարող չիմանալ, քանի որ մեր «անաչառ», «անկաշառ» ու «սկզբունքային» ԶԼՄ-ները մեռան այս և բազմաթիվ այլ զարհուրելի փաստերի մասին գրելով (իսկ սա բնական է հեգնանք էր):

Այո´, միջանցքը կառուցվում էր Արաքս գետի հովտի ողջ երկայնքով ու անցնում էր Հանդ-Ծավ գյուղերով: Շինարարությունը վերահսկում էին ռուս զինվորականները և Մոսկվայից պարբերաբար ժամանող պաշտոնյաները: Սակայն, մոտ 3 օր առաջ աշխատանքները դադարեցվել են և դադարեցվել են Իրանի կոշտ պահանջի պատճառով:

Իրանը բնական է ի սկզբանե դեմ է եղել միջանցքին և անընդհատ նշել է, որ թույլ չի տա իր հյուսիսային հարևանների սահմանների վերաձևում: Անցած տարի այս օրերին, երբ Ադրբեջանն ակտիվ առաջանում էր Սյունիքում և Գեղարքունիքում, մի խումբ Իրանցի գեներալներ ժամանեցին Հայաստան և այցելեցին խնդրահարույց վայրերը: Գեներալների ժամանման օրը Կրեմլի արտակարգ և լիազոր դեսպանը հայոց տեղեկատվական դաշտում՝ «Գռապառակ» ոռաթերթը, հոդված է տպում, որում ասվում է, որ 44 օրյա պատերազմի ժամանակ Իրանը 160 հայ զինվոր է գերևարել, որպեսզի ծախի Հայաստանի վրա: Սրանից զատ ևս մի քանի կանալով մոսկվայահպատակ հայ «փրկիչներն» իրանական կողմին տեղեկացնում են, որ իրենց օգնությունը Հայաստանում անցանկալի է: Քանի որ Հայաստանում քաղաքական վիճակն անկայուն էր, և կար հավանականություն, որ այդ «փրկիչները» վաղը մյուս օր կարող են գալ իշխանության և լուրջ խնդիրներ ստեղծել Իրանի համար, Թեհրանը որոշեց հետ քաշվել:

Անցավ մեկ տարի, «փրկիչների» հերթական կրկեսը տապալվեց ու ակնհայտ դարձավ, որ նրանք որևէ շանս չունեն Հայաստանում իշխանության գալու: Սա տեսնելով` Իրանը նորից ակտիվանում է, պահանջում է ռուսներից դադարեցնել միջանցքի կառուցումը, Հայաստան է գործուղում էներգետիկայի նախարարին և պայմանավորվում ավելացնել գազի մատակարարման ծավալները և ընդլայլնել համագործակցությունը այդ ուղությամբ:

Չգիտեմ` դուք ոնց, ես շատ շնորհակալ եմ մեր «փրկիչներին»: Իրոք որ` փրկին…

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.