Մինչ հայերը կյանքի ու մահվան պայքար էին մղում Ղարաբաղի ճակատում, Դաշնակցությունը Սփյուռքում զբաղված էր՝ հայությանը տեռորի ենթարկելով

Եւ մինչ շրջափակման պայմաններում պատերազմող երկիրը ժամանակ կար՝ երկու օրվա հացի պաշարով, չորս օրվա բանակի վառելիքի պաշարով պատերազմ էր մղում Ղարաբաղի ճակատում, Դաշնակցությունը Սփյուռքում տեռորի էր ենթարկել հայությանը՝ «Հայաստան» հիմնադրամի գործունեությունը վիժեցնելու վճռականությամբ, իսկ Հայաստանում ութ թերթ էր հրատարակում Հայաստանի պետության ու բանակի դեմ՝ հայությունից կորզած փողերով։

Ես ասում եմ՝ պետության ու բանակի դեմ, ոչ թե իշխանության, որովհետեւ (ի գիտություն հայերի) պատերազմի ժամանակ չի լինում իշխանություն եւ ընդդիմություն, այլ լինում է ճակատ եւ թիկունք։ Առավել եւս՝ չի լինում զինված ընդդիմություն։ Այսինքն, Աֆրիկայում մի տեղ լինում է։ Այնտեղ, որտեղ ընդդիմությունն ու թշնամին միեւնույն ցեղից են։

Վանո Սիրադեղյան
Դաշնակցությունը դարձյալ անելիք չունի

#Լրջանալու_պահը
#Վանո_Սիրադեղյան

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.