«Ղարաբաղ» կոմիտեում չկային քոչարյաններ, սարգսյաններ, դաշնակներ, հանրապետականներ, կար տասնմեկ մարդ, որոնց ժողովուրդը սիրում ու վստահում էր․ Հասկացա՞ր, Իշխան. Լյովա Եղիազարյան

Լյովա Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Իշխան,1988 թվին վեց տարեկան էիր,նոր-նոր պատրաստվում էիր դպրոց գնալ։

Քանի որ Ղարաբաղյան շարժման մասին լսել ես դաշնակ մեծերից կամ կարդացել ես գրքերում,ուստի որպես շարժման ակտիվ մասնակից ուզում եմ քեզ օգնել։

Ղարաբաղյան շարժումը եզակի էր իր մասշտաբայնությամբ,կազմակերպվածությամբ,գաղափարախոսությամբ ու ղեկավարությամբ։Այն ներքաղաքկան պայքար չէր,այն աշխարհակարգի փոփոխման պայքար էր,որին դեմ էլ պայքարում էր դաշնակցությունը,այն էլ դրսից,քանի որ ներսում վախենում էին բացահայտվել։Իշխան,88-90 թվերին Հայաստանում դաշնակցությունը չկար,կուսակցությունդ բացահայտվեց 1990 թվականի օգոստոսին՝ ՀՀՇ-ի անվան տակ ու աջակցությամբ պատգամավորի մի քանի մանդատ ստանալուց հետո։

Ղարաբաղյան շարժմանը,Իշխան, չեք կարող նմանվել նաև առաջնորդների առումով։<<Ղարաբաղ>> կոմիտեում չկային վարկաբեկված մարդիկ,չկային թալանչիներ,հանցագործներ ինչպես հիմա,նույնիսկ Վազգեն Մանուկյանին էր այն ժամանակ ժողովուրդը սիրում և հավատում։

<<Ղարաբաղ>> կոմիտեում չկային քոչարյաններ,սարգսյաններ,դաշնակներ,հանրապետականներ,կար տասնմեկ մարդ,որոնց ժողովուրդը սիրում ու վստահում էր;Հասկացա՞ր,Իշխան։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.