«Ծոծրակներդ կտեսնեք, բայց պառակտված շարժում չեք տեսնի». Վանեցյանը` ընդդիմության պառակտված լինելու մասին

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը Ֆրանսիայի հրապարակում ելույթ է ունեցել եւ հերքել է ընդդիմության պառակտված լինելու մասին լուրերը: Նա ասել է, որ չնայած վատառողջ լինելու հանգամանքին, այսօր կրկին Ֆրանսիայի հրապարակում է և մասնակցում է համահայկական հանրահավաքին:

«Մի քիչ հիվանդացել էի, իշխանական մամուլն ու ինչ-որ մարդիկ սկսեցին ասել՝ շարժումը պառակտվել է, տապալվել է, գնացել են։ Հիմա եկել եմ այստեղ, որ ասեմ՝ լսե՛ք, ծոծրակներդ կտեսնեք, բայց պառակտված շարժում չեք տեսնի։

Չի՛ կարող պառակտվել մի բան, որը վերաբերում է մեր երկրին և մեր հայրենիքին, մեր ժողովրդին»,- ասաց նա:

Վանեցյանի խոսքով` պայքարը շարունակվելու է, իսկ Հայաստանին ու Արցախին դժբախտություններ բերած իշխանությունները պատասխան են տալու իրենց արածների համար։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.