Իշխա՛ն, 2020-ին ՀՓՇ 1-ի ժամանակ Մարուքյանի կուսակցական կաբինետի դռան առաջ հերթ էիր կանգնում և համոզված եմ դեռ էլի ես կանգնելու, բայց այդ խոսքերիցդ հետո ի՞նչ երեսով, չգիտեմ. Դավիթ Խաժակյանը՝ Սաղաթելյանին

«Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը գրել է.

«Իշխան Սաղաթելյանը երեկ ասուլիսի ժամանակ տեսնելով լրագրողների բազմությունը ոգևորվել և իրեն թույլ է տվել իր տրամաչափից մեծ արտահայտություններ Մարուքյանի հասցեին:

Ադրբեջանին ուղղված և Մարուքյանի կողմից հրապարակված վեց կետերի բովանդակությունը թողած Իշխանը իր չափը չճանաչելով փորձել է վիրավորել Մարուքյանին:

Նա հավանաբար մոռացել է, որ Փաշինյանի կառավարությունում ՀՅԴ քվոտայով Գեղարքունիքի մարզպետ է աշխատել և աչքի է ընկել միայն այն ժամանակ, երբ Արսեն Թորոսյանի լայվի շրջանակներում Սևանի ջրում լող է տվել, որպեսզի մարդկանց համոզի, որ ամեն բան կարգին է, և կարող են գնալ Սևանի իր հյուրանոց հանգստանալու: Եթե այդ ընթացքում նա մարզպետ չլիներ, հավանաբար ասելու էր, որ ջուրը ազգադավ իշխանություններն են պղտորել…

Իշխա՛ն, 2020-ին ՀՓՇ 1-ի ժամանակ Մարուքյանի կուսակցական կաբինետի դռան առաջ հերթ էիր կանգնում և համոզված եմ դեռ էլի ես կանգնելու, բայց այդ խոսքերիցդ հետո ի՞նչ երեսով, չգիտեմ: Չափերդ ճանաչիր և այլոց տեղապահի կարգավիճակից դուրս արտահայտություններ մի արա…»

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.