«Եվրատեսիլ 2022»-ում հաղթեց Ուկրաինան. Հայաստանը 20-րդ տեղում է

Թուրինում ավարտվեց «Եվրատեսիլ 2022» երգի մրցույթը, որտեղ 631 միավորով հաղթող ճանաչվեց Ուկրաինան: Հայաստանը զբաղեցրեց 20-րդ տեղը: Ժյուրիի կողմից Ռոզա Լինը ստացել է 40, իսկ հեռուստադիտողի կողմից՝ 21 միավոր:

Ուկրաինան «Եվրատեսիլ 2022»-ում ներկայացնում էր Kalush Orchestra-ն Stefania երգով: Խումբը ժյուրիի կողմից ստացավ 192, իսկ հեռուստադիտողի կողմից՝ 439 միավոր՝ միանգամից առաջ անցնելով բոլոր մասնակիցներից:

Երկրորդ հորիզոնականը 466 միավորով զբաղեցրեց Միացյալ Թագավորությունը, երրորդը՝ Իսպանիան՝ 459 միավորով:

Այս տարի մրցույթին մասնակցում էր 40 երկիր, որոնցից միայն 25-ը ուղեգիր ստացավ դեպի եզրափակիչ փուլ:

280194427_370978951747484_7717376203090671003_n.jpg (62 KB)

Հայաստանի ներկայացուցիչ Ռոզա Լինը մրցույթին ներկայացավ իր հեղինակած Snap երգով: Երգչուհուն հաջողվեց չորս տարվա ընդմիջումից հետո Հայաստանին հասցնել մինչեւ մրցույթի եզրափակիչ փուլ:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.