Որեւէ այլ երկրում մահվան ելքով վրաերթից հետո վարչապետն իր պաշտոնում չէր մնա. Իշխանյան

Որեւէ այլ երկրում մահվան ելքով վրաերթից հետո վարչապետն իր պաշտոնում չէր մնա: Այս մասին մայիսի 14-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը։

«Ամբողջ ժողովուրդը դուրս կգար փողոց, եթե հրաժարական չտար, իսկ մենք հանդուրժում ենք։ Ավելին, կան մարդիկ, ովքեր պաշտպանում են նրան»,- ասաց նա։

Իշխանյանը համոզմունք հայտնեց, որ եթե վարորդը (կնոջը վրաերթի ենթարկած մեքենայի) կանգ առներ, նրան կպատժեին:

Հիշեցնենք, որ ապրիլի 26-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարական ավտոշարասյունը հղի կնոջ էր վրաերթի ենթարկել:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.