Իջևանում գողացել են Փաշինյանի քայլող արձանը

Ինչպես հիշում եք, հեղափոխության էյֆորիայի տակ Իջևան-Նոյեմբերյան մայրուղու հատվածում մոլեռանդ երկրպագուները տեղադրել էին Փաշինյանի արձանը: Սակայն էյֆորիան շուտ անցավ, և արձանը երեք անգամ վնասեցին, որից հետո այն տեղափոխեցին Իջևանի եկեղեցու բակ, որ քիչ, թե շատ ապահով լինի:

Բայց պարզվում է` եկեղեցու բակն էլ ապահով չէ. 1or.am-ի աղբյուրների փոխանցմամբ` չորրորդ անգամ արձանը վնասելուց հետո այն երեկ գիշեր գողացել են։

Վերջին շրջանում Փաշինյանի ձախողումներն ակնհայտորեն իր արձանի գլխին են պատռվում, ամեն անգամ քաղաքացիները կարծես թե վրեժ են լուծում։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.