Թե՛ մարտի 1-ի ժամանակ, թե՛ «Սարի Թաղի» դեպքերի և օրեր առաջ Գյումրիի բռնության և խմբակային՝ ծեծի ժամանակ կրկին լռում է՞ Գարեգին Բ-ն և Մայր աթոռը

Արսեն Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Թե՛ մարտի 1-ի ժամանակ, թե՛ «Սարի Թաղի» դեպքերի և օրեր առաջ Գյումրիի բռնության և խմբակային՝ ծեծի ժամանակ կրկին լռում է՞ Գարեգին Բ-ն և Մայր աթոռը.
Դատապարտում ենք բռնության ցանկացած գործողություն, ում կողմից էլ այն գործադրված լինի:

Օրեր առաջ հհկ և հյդ երիտթևերի ներկայացուցիչները Գյումրի այցելության ժամանակ ծեծի են ենթարկել 74, 56, 72 և 84 տարեկան քաղաքացիների: Դատապարտում եմ նաև Հայը Հային թուրքը կամ այլ ատելության խոսք տածելը միմյանց նկատմամբ:

Առավել ևս որևէ ԶԼՄ-ի կամ հեռուստատեսության եթերում թշնամանք և ատելության խոսքը: Վերջ ի վերջո ե՞րբ են այդ մարդիկ հասկանալու, որը ՀԱՅԻ թշնամին թուրքն է, չնայած այն մարդիկ ովքեր քարոզում են ատելության ու թշնամանքի խոսքը իրենց նպատակը՝ աթոռը և իշխանությունը, իրենց դղյակները ու փառքն է, այլ ոչ թե Սուրբ Հայրենիքը…

Իրավապահները մեծ աշխատանք ունեն անելիք, ո՞ւր մնաց վիրավորանք և թշնամանքի ընդունած ձեր օրինագիծը, և օրենքը հարգելի իշխանականներ, եթե չեք կարողանում դիմեք օգնենք, իսկ եթե Ձեզ այս կարգավիճակը երկրում ձեռք է տալիս դա այլ հարց է….

Ամենակարևորը անրադարձը ուզում եմ անրադառնալ, և ուզում եմ դիմել Գարեգին Բ-ին, վերջի վերջո մենք առաջին Քրիստոնեությունը ընդունած Ազգն ենք ամբողջ աշխարհում…Մայր աթոռից, Ամենայն հայոց կաթողիկոսից, որևէ եպիսկոպոսից, առավելևս Շիրակի թեմի իր կողմից՝ բռնության որևէ դեպքի վերաբերյալ հրապարակային դատապարտող գեթ մեկ հայտարարության չի հանդիպել։

Սիրելի հոգևորականներ, մեր և ձեր Ավետարանը նույնատիպ է… Ինչպես Հիսուսը կասեր, ասում եմ Ձեզ որպես Քրիստոնյա հայ մարդ Ներում ենք ձեզ, որ Մարտի 1-ին լուռ էիք, ներում ենք Ձեզ որ Սարի Թաղի և էլեկտրիկ Երևանի դեպքերի ժամանակ բռնություններ են տեղի ունեցել կրկին լուռ էիք, ինչպես Հիսուսը ասեց Պետրոսին և Հուդային ետ դարձի եկե՛ք… որպեսզի մյուս կյանքում Աստծո մոտ ընդունվե՛ք…

Մայր աթոռը, հոգևորականները, ովքեր ոչ առաջին օրն են հրապարակայնորեն իրենց համակրանքը հայտնել ընդդիմության առաջնորդների՝ ի մասնավորի Քոչարյանասերժականների նկատմամբ, պետք է հրապարակային դատապարտող հայտարարություններով հանդես գան վերջին օրերին արձանագրված բռնարարքների վերաբերյալ: Հիշեցնեմ, որ օրեր առաջ և այս ընթացքում՝ բռնության գործադրման փաստացի օրինակներ են արձանագրվում փողոցներում. դրանցից առավել հնչողություն ստացածներն են «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանի վրա հարձակումը, երբ ընդդիմադիր ակտիվիստները փողոցում հարվածել էին նրան, տարբեր առարկաներ նետել վերջինիս ուղղությամբ:

Մյուս դեպքը դերասան Սոս Ջանիբեկյանի նկատմամբ ոտնձգությունն էր, երբ վերջինիս ուղղությամբ ևս նետել էին ջրի շիշ և հնչեցրել սեռական բնույթի հայհոյանքներ, վիրավորանքներ: Առավել հնչողություն ստացած դեպքերից մեկն էլ Գյումրիում տեղի ունեցած միջադեպն էր, երբ ընդդիմադիր ակտիվիստները հարձակվել էին, ըստ ՔԿ հաղորդագրության, 74, 56, 72 և 84 տարեկան քաղաքացիների վրա, հարվածներ հասցրել նրանց: Նշենք, որ բոլոր դեպքերով հարուցվել են քրեական գործեր, կան ձերբակալվածներ:

Հարգանքով՝ «ԱՐԱՏՏԱ-ՎԱՆ» ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ, ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆ ՀԿ նախագահ Արսեն Սարգսյան

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.