«Դրանցից ոչ մեկ չպետք է պլստա․․․»․ Փաշինյանը խիստ հանձնարարականներ է տվել Գյումրիում տեղի ունեցած ծեծկռտուքի գործով

Դեռևս օրեր առաջ համացանցում հրապարակվեցին կադրեր, որտեղ ցուցարարները Գյումրիում ծեծի են ենթարկում տարեց տղամարդկանց Ընդ որում, տարեց տղամարդկանից մեկը 84 տարեկան էր։ Գյումրիում տեղի ունեցած ծեծկռտուքի գործով արդեն ձերբակալվել էին 5 անձ, որոնցից 3-ն արդեն իսկ կալանավորվել են։

Կառավարության մոտ կանգնած MediaNews-ի մեր աղբյուրները հայտնում են, որ Գյումրիում տեղի ունեցած ծեծկռտուքի միջադեպի մասին տեղեկանալուց հետո վարչապետ Փաշինանը իրավապահ մարմիններին խիստ հանձնարարականներ է տվել։

«Դրանցից ոչ մեկ չպետք է պլստա․․․ Օրենքի ամբողջ խստությամբ գետնի տակից էլ լինի, գտեք ու պատասխանատվության ենթարկեք»,- հանձնարարել է Փաշինյանը իրավապահ համակարգի ղեկավարներին։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.