Ցուցարարները երազում են, որ իշխանությունը ուժով ցրի բողքի ակցիաները, որպեսզի արդարացնեն իրենց ձախողված շարժումը

Արդեն օրեր շարունակ Երևանի փողոցներում հայրենիք փրկողները են կարողանում արձանագրել և ոչ մի հաջողություն։ Որ ցուցարարների թիվն է ավելանում, ոչ էլ գոնե մի ցածրաստիճան պաշտոնյա է հրաժարական տալիս, հաջողության չհասան նաև գործադուլի ու դասադուլի հարցում։ Ավելին, բողոքի ակցիաներին մասնակցող ցուցարարների թիվը գնալով պակասում է, եթե մայիսի մեկին ընդդիմության հանրահավաքին մասնակցել էր 12,500 մարդ, ապա մայիսի 11-ին մասնակցել է ընդամենը 1750 մարդ։ Երկիրը շարունակում է ապրել իր բնականոն կյանքով, իսկ ընդդիմությունը վերածվել է Երևանի փողոցներում փոքրիկ ակցիաներ իրականացնող խմբակի։

Այն, որ ընդդիմության՝ նախաձեռնած փողոցային պայքարով իշխանափոխության փորձը տապալվել է, դրանում այլևս կասկած չկա։ Այս ամենը շատ լավ հասկանում են նաև փողոցային պայքարի կազմակերպիչները, բայց հիմա չեն էլ կարող բացահայտ կերպով հայտարարել, որ կրկին անգմ ձախողվել են։

Հիմա ցուցարարները երազում են, որ իշխանությունը փորձի ուժով ցրիժել բողքի ակցիաները, որպեսզի հետագայում կարողանան արդարանան, թե ինչու տապալվեց իրենց իշխանափոխության փորձը։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.