«Եկեղեցական այրերը չեն դատապարտում բռնությունը և լռությամբ արդարացնում են».Պետրոս Ղազարյան

Պետրոս Ղազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Ընդդիմության շարժման սկզբին նրանց միացան եկեղեցականներ։ Վերջիններս բացատրեցին, որ միացել են ոչ թե սատարելու այլ հնարավոր բռնությունները կանխելու համար։

Մի քանի օր առաջ Գյումրիում բռնության ենթարկվեցին 70 80 տարեկան պապիկներ։ Ջահել տղեքը նրանց ծեծեցին «ավտոներին հարվածելու ու գրպանում ձվեր ունենալու» համար։

Որ ընդդիմության լիդերները բացատրեցին ու արդարացրեցին պապիկների ծեծը`իրենց խղճին։ Իսկ որ մեր եկեղեցական այրերը,նույն Շիրակի թեմի առաջնորդ Աջապահյանը չեն դատապարտում այս բռնությունը և լռությամբ արդարացնում են, խոսում է այս մարդկանց քաղաքական կողմնորոշման մասին։

Նրանք չեն դատապարտում այն ամենը ինչ դատապարտելի է Աստծո կողմից, բայց դատապարտելի չէ ընդդիմության քաղաքական հաշվարկների տեսանկյունից։

Իմիջայլոց այս առումով Աջապահյանը շատ նման է Արման Թաթոյանին։

Երբ տարեց մարդկանց հրապարակավ ծեծեցին, ամեն ինչի մասին կարծիք հայտնող Թաթոյանը կորավ, երբ Ադրբեջանի մի չինովնիկ հակահայկական մտքեր ասեց, Թաթոյանը հայտնվեց և սկսեց ջախջախել Ադրբեջանին։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.