Դեբեդ գետից դուրս բերված 2-ամյա աղջիկը ապաքինվել է. Նա շարունակում է մնալ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում (վիդեո)

Դեբեդ գետից դուրս բերված 2-ամյա Արևը «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկների շնորհիվ ապաքինվել է, բայց դեռ շարունակում է մնալ բժշկական կենտրոնում:

Այս մասին տեղեկացնում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի ֆեյսբուքյան էջը:

Պատկան մարմինների ներկայացուցիչներն այս օրերին եղել են բուժկենտրոնում, աշխատում են իրավական հիմքերի ապահովման ուղղությամբ, որ երեխան տեղափոխվի ընտանիք կամ սոցիալական որևէ կենտրոն:

«Մեզ համար շատ մեծ սթրես է լինելու, ինչպես իր համար, որովհետև ինքը սովորել է մեր աշխատակիցներին, մի բուժքրոջը էնպես է կպած, ոնց որ մամային, ձեռքից բռնած ման է գալիս, շատ սիրված երեխա է բոլորի կողմից»,- ասել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.