Տարիներ առաջ փող բաժանեցիք,որ իշխանություն պահեք, հիմա փող եք բաժանում,որ ջահելները ձեր համար փողոց փակեն. Անի Սամսոնյան

Ձեզ բավարար չէր, որ սերունդներ փչացրիք՝ քվեի դիմաց մի երկու կոպեկ գցելով, հիմա էլ ուսանողությանն եք կաշառում կոպեկներով, հանում փողոց՝ անունն էլ դնում՝ հանուն հայրենիքի և Արցախի փրկության։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ, ՀՀ Ազգային ժողովի 7-րդ գումարման պատգամավոր Անի Սամսոնյանը:

«Տարիներ շարունակ փող բաժանեցիք, որ իշխանությունը պահեք, անցած տարի փող բաժանեցիք, որ դառնաք ընդդիմություն, իսկ հիմա փող եք բաժանում, որ ջահելները ձեր համար փողոց փակեն։

Այսինքն ձեզ բավարար չէր, որ սերունդներ փչացրիք՝ քվեի դիմաց մի երկու կոպեկ գցելով, հիմա էլ ուսանողությանն եք կաշառում կոպեկներով, հանում փողոց՝ անունն էլ դնում՝ հանուն հայրենիքի և Արցախի փրկության։

Ձեզ ոչ միայն չի կարելի իշխանություն տալ, այլ դուք պետք է վերանաք քաղաքական դաշտից՝ որպես ապազգային և անհայրենիք խմբակներ։ Այլ ելք չկա։

Մի բան պարզ է՝ հիմա ով ամենաբարձրն է գոռում հայրենիքի մասին, ամենասնանկն է իր հոգու խորքում», — գրել է նա։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.