Նիդերլանդներում Փաշինյանի դիմավորման ժամանակ չի գցվել կարմիր ուղեգորգ, նրան դիմավորել են Stop գծանշման վրա. Ղազարյան

Նիդերլանդները միացել է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող «Stop Nikol» կարգախոսին։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Պաշտոնական ձևաչափով այցին ոչ միայն դիմավորման ժամանակ չի գցվել կարմիր ուղեգորգ, այլև հյուրին դիմավորել են «Stop» գծանշման վրա»։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 10-ին երկօրյա պաշտոնական այցով մեկնել է Նիդերլանդների Թագավորություն:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.