Ա՛յ երեսպաշտ փրկիչներ, բա սգի մեջ չե՞ք

Ընդդիմությունը քաղաքապետարանի շենքը մի ժամով պատանդ վերցրեց, հետո ազատեց։ Հետո դա ներկայացրեց որպես հաջողություն։

Իրավիճակի տերը մենք ենք՝ հայտարարեց Իշխան սպարապետը։ Դոն Կիխոտն էլ խիզախաբար կռվում էր հողմաղացների դեմ, հիշու՞մ եք։

Կեցցե՛ ընդդիմությունը, որ առանց դիմադրության հաղթեց քաղաքապետարանի շենքին։

Չնայած, սա ավելի առաքինի զբաղմունք է, քան 80֊ն անց պապիկներին ծեծելը։

Ինչ խոսք՝ առաջընթացը ակներև է։ Մի բան, սակայն, մնում է անհասկանալի։ Ընդդիմադիրները զուռնա դհոլի տակ պար են բռնել՝ Արցախը փրկելու ճանապարհին։ Նույն այդ պարողները երեսպաշտորեն պահանջում էին կառավարությունից, որ Հայաստանի անկախության 30 ամյակը չնշվի՝ ժողովուրդը սգի մեջ է։

Իսկ հիմա ժողովուդը սգի մեջ չէ՞, ա՛յ երեսպաշտ փրկիչներ։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.